«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

ՀՀ-ի մասին ամեն անկյունից բարձր-բարձր հնչող «ռուսական օկուպացիան» միֆ է

ՀՀ-ի մասին ամեն անկյունից բարձր-բարձր հնչող «ռուսական օկուպացիան» միֆ է
04.11.2026 | 15:43

Բավական է ուսումնասիրել ՀՀ-ում ներդրված օտարամուտ գումարները՝ մեդիա և քարոզչական, կրթական, առողջապահական, ուժային-անվտանգային ոլորտներում, և պատկերն անմիջապես հստակ է դառնում. ՀՀ-ն ՌԴ-ի հետ ունեցել է համաչափ և փոխշահավետ տնտեսական և ռազմավարական հարաբերություններ, իսկ ՀՀ-ն ներսից օկուպացրել են արևմտա-թուրքական գրանտային փողերը՝ փափուկ ուժ կոչվածը, որը, մեր դեպքում, ոչ թե պարզապես քաղաքական կամ մշակութային ազդեցություն է եղել, այ հենց ներխուժում և գրավում՝ #օկուպացիա:
Չեմ կարող ասել՝ սա երբ պարզ կդառնա մեր հանրության և, մասնավորապես, ուժային և պետական սեկտորների համար, բայց սա ՓԱՍՏ Է, որն էլ ընկած է ՀՀ քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք փոխելու հիմքում, իսկ իրականում՝ ՀՀ-ն Թուրքիայի քաղաքա-տնտեսական ազդեցության գոտի մտցնելու հիմքում: Եվ մինչ հայ գործիչներն ու վայ-փորձագետները սա դիտարկում են դեպի Արևմուտք վեկտոր, անմիջապես թուրքական պետական ռազմավարության տեսանկյունից՝ սա Մեծ Թուրանի գլխավոր ծրագրային քայլերից է, որի ենթակետերից մեկն է TRIPP-ը (պատահական չէ, որ իրանական կողմը դրան տալիս է «թուրանի միջանցք» ձևակերպումը, որը տեղ ունի նաև թուրքական ներքաղաքական խոսույթում):
Նույն համատեքստում՝ թշնամու կերպարը մաքրվում է Թուրքիայի երեսից և վերագրվում է ՌԴ-ին, սա էլ, իր հերթին, հենց այն պատմա-քաղաքական ռևիզիոնիզմն է, որը օրվա իշխանության օրակարգն է՝ իշխանավարման առաջին օրից և նախապատրաստման ինկուբացիոն շրջանից:

Հ.Գ. Մի առիթով ասել եմ՝ աշխարհաքաղաքականության մեջ հստակ օրինաչափություն կա՝ որքան էլ փոխես քաղաքականությունդ, աշխարհագրությունդ չի փոխվում: Միևնույն համատեքստում՝ որքան էլ փոխես թշնամիներիդ մասին ընկալումներդ, քո հողերի շուրջ հարյուրամյակների հստակ ռազմավարություն մշակած թշնամիդ չի փոխվելու: Կարո՞ղ ես՝ գնա ու փոխիր նրա ռազմավարությունը, չե՞ս կարող, ուրեմն արա նվազագույնը՝ լծակներ մի տուր նրան, անվտանգային բարձիկներդ սեփական ձեռքով մի’ ոչնչացրու, իսկ այս պարագայում «էստի համեցեք»-ը ինքնաբերաբար դառնում է վերջիդ սկիզբը:

Էլիզա Առաքելյան

Նկարում Վարուժան Գեղամյանի և Ռուբեն Մելքոնյանի հեղինակած գրքի շապիկն է:
Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ